05.11.2020 06:17

Ամերիկյան ընտրություններ

Ամերիկյան ընտրություններ

Աշխարհի մամուլն այսօր գրում է ԱՄՆ-ում անցկացվող նախագահական ընտրությունների մասին և կանխատեսումներ անում, թե ինչ կլինի դրանից հետո։

Financial Times-ը գրում է, որ ընտրությունների արդյունքները կարող են պարզ դառնալ դատավարությունների միջոցով։ Թե՛ հանրապետականները և թե՛ դեմոկրատները նախապատրաստվել են մարտեր մղելու դատարաններում ընտրությունների օրը և դրանից հետո։ Իսկ Թրամփը հայտարարել է, որ կարող է վստահել դատական ատյաններին՝ հաղթանալ տոնելու համար։

Guardian-ը ենթադրություններ է անում, թե որքանով է հավանական այն սցենարը, երբ Թրամփը կհրաժարվի ճանաչել ընտրությունների արդյունքները և իրեն նախագահ կհռչակի։ Այն պայմանները, որոնցում տեղի են ունենում ընտրությունները, այսինքն՝ համավարակի թեժ պահին, նման տարբերակը միանգամայն հնարավոր են դարձնում։ Ընտրողների տրամադրությունների փոփոխությունը Թրամփին հնարավորություն է տալիս խարդախության անհիմն մեղադրանքներ ներկայացնել և նույնիսկ այնպիսի սցենար կազմել, որ նա կարողանա ժամանակից շուտ իրեն հաղթող հայտարարել։

Independent-ը նույնպես հարց է տալիս, թե ինչ կլինի, եթե Թրամփը հրաժարվի լքել Սպիտակ տունը։ Ջո Բայդենն ավելի վաղ ասել է, որ այդ դեպքում Թրամփին այնտեղից ուժով դուրս կբերեն։ Ընտրությունների արդյունքները չճանաչելու՝ նախագահի սպառնալիքներում թերթին ամենաշատն անհանգստացնում է այն, որ ԱՄՆ-ում նման նախադեպ չի եղել․ իշխանության խաղաղ փոխանցումը ամերիկյան հասարակության հիմքն է, և նախկինում վիճելի ընտրությունների դեպքում որոշումներն ընդունվում էին շատ ավելի վաղ, քան որևէ մեկը կհրաժարվեր ճանաչել պարտությունը։ Եթե Թրամփը պարտվի և հրաժարվի լքել պաշտոնը ընտրված նախագահի պաշտոնակալությունից մի քանի օր առաջ, երկիրը պատմության ընթացքում առաջին անգամ կհայտնվի անհայտ և անկանխատեսելի տարածքում, գրում է թերթը։

New York Times-ը գրում է, որ կորոնավիրուսի համավարակի և գործազրկության բարձր մակարդակի պայմաններում  այս ընտրությունների լեյտմոտիվը ամերիկացիների անվստահությունն է իրենց երկրի ապագայի հանդեպ։ Հանրային կարծիքների հարցումները ցույց են տալիս, որ թե՛ աջ և թե՛ ձախ կողմնորոշման ընտրողներն անհանգստանում են, որ ամերիկացիների հաջորդ սերնդի կյանքն ավելի վատը կլինի։ Նաև անհանգստանում են, որ ԱՄՆ-ը կարող է զրկվել դեմոկրատիայից։

Փոխանցում է BBC-ն։