05.11.2020 06:17

Մասնակցությունը ԱՄՆ նախագահի ընտրություններում ամենաբարձրն է եղել 120 տարվա ընթացքում

Մասնակցությունը ԱՄՆ նախագահի ընտրություններում ամենաբարձրն է եղել 120 տարվա ընթացքում

2020 թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցել են վերջին 120 տարիների ընթացքում ամենամեծ թվով ընտրողներ, հաղորդել է The Hill թերթը՝ հղում անելով United States Election Project նախագծի նախնական տվյալներին։

«Դա սովորական բան չէ։ 120 տարվա ընթացքում նկատվել է ամենաբարձր մասնակցությունը»,- հայտարարել է Ֆլորիդայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, նախագծի ղեկավար Մայքլ ՄաքԴոնալդը։

Նա նշել է, որ չորեքշաբթի առավոտվա տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է 160 մլն մարդ, այսինքն՝ մասնակցությունը կազել է 66,9 %։ 1900 թ․ ընտրություններում մասնակցությունը հասել է 73,7 %-ի։

Միևնույն ժամանակ, ՄաքԴոնալդը պարզաբանել է, որ ձայների հաշվարկը շարունակվում է, և մասնակցության տվյալները դեռ կճշտվեն։

Փոխանցում է Interfax-ը։