05.11.2020 07:15

Մակրոնը և Կուրցը Վիեննայում կքննարկեն հարաբերությունները Թուրքիայի հետ

Մակրոնը  և Կուրցը Վիեննայում կքննարկեն հարաբերությունները Թուրքիայի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նոյեմբերի 9-ին կմեկնի Վիեննա, որպեսզի Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ բանակցություններ անցկացնի ահաբեկչության դեմ պայքարի եվրոպական նախաձեռնություններըի թեմայով։ Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է Մամուլի ավստրիական գործակալությունը՝ հղում անելով Ավստրիայի դաշնային կանցլերի գերատեսչությանը։

Նշվում է, որ Ֆրանսիայում և Վիեննայում ահաբեկչական գործողությունների ֆոնին կողմերը կքննարկեն արտասահմանյան ահաբեկիչ-գրոհայինների դեմ միջոցառումները, Եվրամիության արտաքին սահմանների պաշտպանությունը և հարաբերությունները Թուրքիայի հետ։

Մակրոնը և Կուրցը նաև հարգանքի տուրք կմատուցեն Վիեննայի ահաբեկության զոհերի հիշատակին։

Փոխանցում է tass.ru-ն։