05.11.2020 07:45

Մի քանի զրահատեխնիկայով փորձել են հարձակում իրականացնել, հետ են շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան

Մի քանի զրահատեխնիկայով փորձել են հարձակում իրականացնել, հետ են շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր էլ ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը, վարձկանները մի քանի ուղղությամբ` այդ թվում հյուսիսային և հյուսիս-արևելյան, փորձել են հարձակումներ իրականացնել։ 

Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով, կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ։ Մի քանի զրահատեխնիկայով փորձել են հարձակում իրականացնել, կորցրել են 2-3 միավոր զրահատեխնիկա և հետ են շպրտվել։

Պաշտոնական հաղորդագրություն տարածեցինք, որ զուտ քաղաքացիների անվտանգությունից ելնելով` քաղաքացիների համար ժամանակավոր փակ կլինի Բերձորի ուղղությունը: Այսօր մենք, իհարկե, չեզոքացրել ենք այդ խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինել, ուղղակի չենք ուզում ռիսկի ենթարկել: Արցախը Հայաստանի հետ կապող երկու-երեք այլ ճանապարհ կա, կարող եք օգտվել այդ ճանապարհներից: 

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան