05.11.2020 20:42

Աշխարհում Covid-19-ով վարակման դեպքերի թիվն անցել է 48 միլիոնից

Աշխարհում Covid-19-ով վարակման դեպքերի թիվն անցել է 48 միլիոնից

Կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվն աշխարհում անցել է 48 միլիոնից, հաղորդել է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները։

Համալսարանի վերջին տվյալներով՝ Covid-19-ով հիվանդացածների թիվն աշխարհում հասել է 48 005 784-ի։ Մահացել է 1 224 111 պացիենտ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը հայտարարեց համավարակ։

Փոխանցում է ria.ru-ն։