26.09.2012 16:44

Բախում՝ Սիրիական բանակի կենտրոնական շտաբի շենքում

Բախում՝ Սիրիական բանակի կենտրոնական շտաբի շենքում

Սիրիական բանակի կենտրոնական շտաբի շենքում զինված բախում է սկսվել: Ըստ  France-Presse-ի հաղորդած տեղեկատվության՝ այս պահին երկու կողմերն էլ զգալի կորուստներ ունեն,  սակայն պարզ չէ, թե ով է դիմակայում բանակայիններին:

Փոխհրաձգությունը սկսվել է  շտաբի հարևանությամբ տեղի ունեցած երկու ուժգին պայթյուններից հետո:  Կառավարության հավաստիացմամբ՝  պայթյունի և դրա հետևանքով բռնկված հրդեհի պատճառով մի քանի վիրավոր կա, իսկ բարձրաստիճան զինվորականներից ոչ ոք չի տուժել:

Մինչդեռ  BBC News-ի փոխանցմամբ՝  պայթյունների պատասխանատվությունը ստանձնած Սիրիական ազատ բանակի ապստամբները մի քանի տասնյակ զոհերի մասին են խոսում:

Իշխանություններն իրենց հերթին պնդում են, որ վերջին դեպքերի ետևում կանգնած են «արտասահմանում կապեր ունեցող ահաբեկչական խմբավորումներ»,- հաղորդում է Reuters-ը:

 Վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյուններից քիչ անց դեպքի վայրում դիպուկահարի կրակոցից սպանվել է Press TV իրանական հեռուստաալիքի լրագրող Մայա Նասերը,- հայտնում է  Associated Press-ը: