05.11.2020 21:05

Սլովակիայի ոստիկանությունը նախազգուշացրել էր Ավստրիայի իշխանություններին

Սլովակիայի ոստիկանությունը նախազգուշացրել էր Ավստրիայի իշխանություններին

Ավստրիայի արտաքին գործերի նախարարը խոստովանել է, որ Սլովակիայի իրենց  գործընկերների նախազգուշացումը զինամթերք ձեռք բերելու փորձի մասին հարկ եղած չափով ուշադրության չի արժանացել։

Բանն այն է, որ Սլովակիայի ոստիկանությունը տեղեկացրել է, որ Ավստրիայից ժամանած կասկածելի անձինք ամռանը փորձել են զինամթերք գնել, և ավստրիական իշխանությունները դրա մասին տեղեկացվել են։

Ահաբեկչական հարձակումը Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում խլեց չորս մարդու կյանք, ևս 23 հոգի վիրավորվեց։

Դրանից հետո պարզվել է, որ հրաձիգը վաղաժամկետ ազատ էր արձակվել բանտից, որտեղ պատիժ էր կրում Սիրիայում ջիհադիստներին միանալու փորձի համար։

Ինչպես հաղորդվում է, նրա ուղևորությունը՝ զինամթերք ձեռք բերելու նպատակով, հաջողությամբ չի պսակվել, քանի որ նա զենք կրելու թույլտվություն չի ունեցել։

Գերմանական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ ոստիկանների կողմից գնդակահարված 20-ամյա տղամարդը հուլիսին մեկնել է հարևան Սլովակիա, որպեսզի AK-47 ավտոմատի համար փամփուշտներ գնի, բայց ձեռնունայն է վերադարձել։

Սլովակիայի ոստիկանությունը հաստատել է, որ իրենք անմիջապես դրա մասին տեղեկացրել են իրենց ավստրիացի գործընկերներին՝ հավելելով, որ այլևս ոչ մի կերպ չի մեկնաբանի կատարվածը։

Փոխանցում է BBC-ն։