05.11.2020 21:32

Թշնամական ուժերը արևելյան հատվածում ձեռնարկել էին հարձակման փորձ

Թշնամական ուժերը արևելյան հատվածում ձեռնարկել  էին հարձակման փորձ

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ:

ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել:

Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո:

 

 ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն