05.11.2020 22:29

Մխիթարյանը՝ գոլային փոխանցումների քանակով առաջատար Ա Սերիայում

Մխիթարյանը՝ գոլային փոխանցումների քանակով առաջատար Ա Սերիայում

Ա Սերիայի 6-րդ տուրում «Ռոման» տանը 2-0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Սա հայ ֆուտբոլիստի համար 4-րդ գոլային փոխանցումն էր այս մրցաշրջանում: 

Մխիթարյանը 6 խաղից հետո իր ակտիվում ունեցած 4 գոլային փոխանցումով առաջատար է Ա Սերիայում: 

Ռոբերտո Սորիանոն «Բոլոնյայից», Դրիս Մերտենսը՝ «Նապոլիից», Ռաֆայել Լեաոն՝ «Միլանից», Նիկոլո Բարելան՝ «Ինտերից», Քրիստիանո Բիրագին՝ «Ֆիորենտինայից» և Ֆեդերիկո Կյեզան՝ «Յուվենտուսից»  3-ական գոլային փոխանցում են կատարել: