05.11.2020 22:52

Վտանգավոր է ամենուրեք․ Կուրցը ահաբեկչության դեմ պայքարում համախմբվելու կոչ է անում

Վտանգավոր է ամենուրեք․ Կուրցը ահաբեկչության դեմ պայքարում համախմբվելու կոչ է անում

Ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է միջազգային սերտ համագործակցություն, հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբասիան Կուրցը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային խորհրդում։

Երկուշաբթի երեկոյան անհայտ անձինք հարձակումներ կատարեցին Ավստրիայի մայրաքաղաքում, որը փորձագետները միչ այդ համարում էին Եվրոպայում ամենաանվտանգ վայրերից մեկը։ Ավստրիայի իշխանությունները կատարվածը որակեցին ահաբեկչություն։ Ուժայինները ոչնչացրին ահաբեկիչներից մեկին, որը, Ավստրիայի ՆԳՆ ղեկավար Կառլ Նեհամմերի հավաստմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ էր։

«Բացի հետաքննությունից և կանխարգելիչ միջոցառումներից՝ անհրաժեշտ է նաև միջազգային համագործակցություն։ Իսլամիստական ահաբեկչությունը ցանցով միավորված է ամբողջ աշխարհով մեկ և հավասարապես վտանգավոր է ամենուրեք։ Եվրոպային ընդհանուր մարտահրավեր է նետված, որը մենք կարող ենք հաղթահարել միայն համատեղ ուժերով»,- Կուրցի խոսքն է մեջբերել РИА Новости-ն։

Քաղաքական գործիչը նաև շեշտել է, որ ԻՊ-ին անդամագրվելու ցանկություն ունեցող մարդուն բանտից ազատ արձակելը չպետք է կրկնվի։

Փոխանցում է ria.ru-ն։