06.11.2020 00:58

Վիեննայի ահաբեկչության գործով ձերբակալվածները տարբեր երկրների քաղաքացիներ են

Վիեննայի ահաբեկչության գործով  ձերբակալվածները տարբեր երկրների քաղաքացիներ են

Ավստրիայում Ռուսաստանի դեսպանատունն առայժմ չի կարող հաստատել այն տեղեկությունը․ թե Վիեննայի ահաբեկչության գործով ձերբակալվածների թվում կան ռուսաստանցիներ։

Դիվանագետները կապի մեջ են Ավստրիայի իրավապահ մարմինների աշխատակիցների հետ և փորձում են ճշտել այդ տեղեկությունները, Интерфакс-ին ասել է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը։

Նոյեմբերի 4-ին Die Presse-ն տեղեկացրել է, որ չորեքշաբթի Վիեննայի ոստիկանապետ Գերհարդ Պյուրստլը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, թե գործով ձերբակալվել է 18-ից 28 տարեկան 14 մարդ։ Նրանք բոլորը օտարերկրացիներ են, ոմանք Բանգլադեշի, Մակեդոնիայի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեն։

Նույն ճեպազրույցի ժամանակ Ավստրիայի ՆԳՆ ղեկավար Կառլ Նեհամմերը հայտարարել է, որ ականատեսների ուղարկած տեսագրությունների հետազոտությունը հաստատում է, որ ահաբեկիչը միայնակ է գործել։

Ավելի վաղ հաղորդել էր, որ ահաբեկիչը, որ սպանվել է ձերբակալելու  փորձի ժամանակ, ամռանը պատրաստվել էր մեկնել Սիրիա՝ ԻՊ-ի կազմում կռվելու։ Նա այդ պլանը չէր կարողացել իրագործել, բայց որոշել էին նրան թողնել ազատության մեջ, քանի որ համարել էին, որ Ավստրիայի համար նա վտանգ չի ներկայացնում։ Ահաբեկիչը 20 տարեկան էր, էթնիկ ալբանացի, ծնվել էր Վիեննայում և ուներ ավստրիական քաղաքացիություն։

Փոխանցում է Interfax-ը։