06.11.2020 03:39

Ալիևը՝ Լավրովին․ Եթե դուք միջնորդ եք, խնդրում եմ, պահպանեք չեզոքություն և հեռու մնացեք մեղադրանքներ ներկայացնելուց

Ալիևը՝ Լավրովին․ Եթե դուք միջնորդ եք, խնդրում եմ, պահպանեք չեզոքություն և հեռու մնացեք մեղադրանքներ ներկայացնելուց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը Ղարաբաղում Սիրիայից բերված վարձկանների մասին, հայտարարել է, որ դրանք ընդամենը լուրեր են, և Լավրովը պետք է չեզոքություն պահպանի։

«Ես բազմիցս պատասխանել եմ այդ մեղադրանքներին։ Եթե անկեղծ խոսենք, ցավում եմ, որ երկրի բարձաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոք լինեն, գործեն ԵԱՀԿ-ի կողմից իրենց տրված մանդատի հիման վրա, օգտվում են այդ չհաստատված «տեղեկություններից» ու լուրերից։ ․․․ Մեզ մոտ որևէ վարձկան չկա»,- ասել է Ալիևը նոյեմբերի 4-ին իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով Լավրովի խոսքերի վերաբերյալ հարցին, թե Ղարաբաղում Ադրբեջանի կողմում կռվում են Սիրիայից ժամանած մոտավորապես երկու հազար վարձկաններ։

Թուրքիայի կողմից վերահսկվող սիրիակնա տարածքներում Ղարաբաղի պատերազմին մասնակցելու համար վարձկանների հավաքագրման մասին, հղում անելով սիրիական խմբավորումներում եղած աղբյուրներին, գրել են մի քանի արևմտյան լրատվամիջոցներ, այդ թվում՝ BBC-ն։

Վերջերս հայկական կողմը հրապարակել է մի քանի տեսագրություն, իր պնդմամբ՝ գերի վերցված սիրիացիների մասնակցությամբ։ Այդ պնդումները ստուգման կարիք ունեն։

Ալիևը EFE-ին տված հարցազրույցում նաև հայելային մեղադրանքներ է ներկայացրել՝ հայտարարելով, թե Ղարաբաղում կռվող սփյուռքահայերը նույնպես պետք է վարձկաններ համարվեն։

«Մենք չեզոքացված մարդկանց ցուցակ ունենք՝ արտասահմանյան անձնագրերով։ Ամերիկացի, ֆրանսիացի, կանադացի, լիբանանցի, իրաքցի, հետխորհրդային երկրներից, տասնյակ մարդիկ Վրաստանից։ Այո, դրանք նշված երկրներում ապրող հայեր են, բայց տարբերություն չկա։ Եթե նրանք այլ երկրների քաղաքացիներ են, ապա նրանց առկայությունն այդտեղ անօրինական է համարվում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

«Եթե դուք միջնորդ եք, խնդրում եմ, պահպանեք չեզոքություն և հեռու մնացեք մեղադրանքներ ներկայացնելուց։ Եթե մենք սկսենք մեղադրել վարձկանների կապակցությամբ մեզ մեղադրողնռրին՝ այն բաների համար, ինչ նրանք արել են աշխարհի տարբեր անկյուններում, ապա դա շատ երկար հարց կդառնա։ Մենք դա չենք անում։ Ուստի գործընկերներից նույնն ենք սպասում»։

Փոխանցում է BBC-ն։