06.11.2020 03:59

Ալիևն այս անգամ լռել է «հայկական զորքերը» նախկին ԼՂԻՄ-ից դուրս բերելու մասին

Ալիևն այս անգամ լռել է «հայկական զորքերը» նախկին ԼՂԻՄ-ից դուրս բերելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում կրկնել է, որ Հայաստանից ժամանակացույց է պահանջում զորքերը օկուպացված տարածքներից դուրս բերելու վերաբերյալ, սակայն այդ ընթացքում չի նշել բուն նախկին ԼՂԻՄ-ի տարածքը։

«Մեզ պետք է ներկայացվի ժամանակացույց դեռևս օկուպացիայում գտնվող Աղդամի շրջանից, Քելբաջարի շրջանից և Լաչինի շրջանից զորքերը դուրս բերելու վերաբերյալ։ Հայաստանի վարչապետը պետք է անձամբ հայտարարի այդ մասին»,- ասել է Ալիևը նոյեմբերի 4-ին տված հարցազրույցում։

Առայժմ հասկանալի չէ, թե արդյո՞ք  սա նշանակում է, որ Ալիևի դիրքորոշումը փոխվել է, որովհետև մինչև հիմա նա հայտարարում էր, որ Հայաստանը պետք է զորքերը դուսր բերի թե՛ նշված շրջաններից և թե՛ բուն Լեռնային Ղարաբաղից, այսինքն՝  Ադրբեջանական ԽՍՀ- կազմում եղած նախկին խորհրդային Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից։

Փոխանցում է BBCն։