06.11.2020 05:32

ԳԴՀ արտգործնախարար․ Գերմանիայում ցանկացած պահի կարող է իսլամիստական գրոհ տեղի ունենալ

ԳԴՀ արտգործնախարար․ Գերմանիայում ցանկացած պահի կարող է իսլամիստական գրոհ տեղի ունենալ

Գերմանիայում ահաբեկչական հարձակումների սպառնալիքը մնում է չափազանց բարձր, գրոհը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։

Այսպիսի կարծիք է հայտնել Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հորսթ Զեեհոֆերը՝ ելույթ ունենալով Բուդեսթագի՝ իսլամական ահաբեկչությանը դիամակայելու թեմային նվիրված նիստում։

«Մեր երկրում սպառնալիքը շատ բարձր է։ Հարկ է ելնել նրանից, որ ցանկացած պահի կարող են տեղի ունենալ ահաբեկչական հարձակումներ»,-կարծում է նախարարը։ Ըստ նրա՝ ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության համար հարկավոր է ակտիվացնել համագործակցությունը ԵՄ-ի ներսում։ Զեեհոֆերը տեղեկացրել է, որ տվյալ թեման հիմնականը կլինի ԵՄ ԱԳՆ ղեկավարների՝ նոհեմբերի 13-ին կայանալիք հանդիպման ժամանակ։ Միևնույն ժամանակ, նախարարը հորդորել է հապշտապ եզրակացություններ չանել Վիեննայի ահաբեկչությունից հետո և չխստացնել օրենդրությունը։ Նա նշել է, որ հարկավոր է հետևողականորեն կիրառել արդեն գոյություն ունեցող օրենքները ներքին անվտանգության ոլորտում։ Զեեհոֆերը նաև տեղեկացրել է, որ ԳԴՀ-ում 615 պոտենցիալ վտանգավոր իսլամիստների մեծ մասը Գերմանիայի քաղաքացիներ են կամ երկքաղաքացիություն ունեցող անձինք։

«Մեր պայքարն ընդդեմ ահաբեկչության ուղղված է ֆանատիկորեն տաամադրված և բռնության վրա հենվող ծայրահեղականության դեմ, այլ ոչ թե իսլամի»,- նշել է արտգործնախարարը։

Փոխանցում է tass.ru-ն։