06.11.2020 20:01

Թրամփը հայտարարել է, որ հաղթել է «օրինական ձայներով»

Թրամփը հայտարարել է, որ հաղթել է «օրինական ձայներով»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաղթել է նախագահական ընտրություններում, եթե հաշվեն «օրինական ձայները»։

«Եթե հաշվեն օրինական ձայները, ես շատ հեշտ հաղթել եմ»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Սպիտակ տան ղեկավարը մեղադրանքներ է ներկայացրել ձայների հաշվարկի գործընթացի դեմ՝ հայտարարելով, որ դրա ընթացքում շարունակվում են «կոռուպցիան և խարդախությունները»։

Թրամփը կասկած է հայտնել, որ ամերիկյան շատ նահանգներում իր մրցակից, դեմոկրատ Ջո Բայդենի դիրքերի բարելավումը պատահականություն չէ։

Նա հայտարարել է, որ դեմ է ընտրությունների օրվանից հետո տրված  «անօրինական քվեների հաշվարկին», նաև հիշեցրել է իր ասածն այն մասին, որ «փոստով քվեարկությունը աղետի կվերածվի»։

Թրամփը պնդել է, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին անհիմն կերպով թույլ չեն տվել մասնակցել ձայների հաշվարկին։ «Ոչ մի օրինական պատճառ չկա նրանց թույլ չտալու, որ հետևեն հաշվարկին»,- ասել է նա։

Փոխանցում է ria.ru-ն։