06.11.2020 20:20

Ֆրանսիա․ Երիտասարդ մուսուլմանների կեսից շատի համար շարիաթի օրենքները պետության օրենքներից կարևոր են

Ֆրանսիա․ Երիտասարդ մուսուլմանների կեսից շատի համար շարիաթի օրենքները պետության օրենքներից կարևոր են

Մինչև 25 տարեկան ֆրանսիացի մուսուլմանների կեսից շատը համարում է, որ շարիաթի օրենքներն ավելի կարևոր են, քան հանրապետության օրենքները, վկայում են Ifop հանրային կարծիքի ինստիտուտի հարցման արդյունքները։ Այս թիվը, 2016 թ․ համեմատ՝ աճել է 10 %-ով։ Ընդ որում՝ կաթոլիկների շրջանում նրանց թիվը, ովքեր կրոնական նորմերը պետական օրեքներից կարևոր են համարում, ընդամենը 15 % է։

Ավելին, մուսուլման ֆրանսիացիների երկու երրորդն անթույլատրելի է համարում, որ ուսուցիչն աշակերտներին ցուցադրի կրոնական թեմաներով ծաղրանկարներ։ Կաթոլիկների 80 %-ը նման նկարների ցուցադրությանը դրական է վերաբերվում։

Կաթոլիկներն ու մուսուլմանները բացարձակապես հակադիր հայացքներ ունեն նաև կրոնական պիտույքներ կրելու հարցում։ Կարևոր չէ՝  ծնողն ուղեկցում է երեխային էքսկուրսիայի ընթացքում, ուսանողը դասի է գնում, թե աշխատողը՝ աշխատանքի, մուսուլմանները սովորաբար հավատարիմ են կրոնական ատրիբուտիկա կրելու (մինչև 75 %)։ Նման մոտեցում ունեցող կաթոլիկները մի քանի անգամ քիչ են (մինչև 27%)։ Մոտավորապես նույնպիսի դիրքորոշում ունեն նաև աթեիստները։

Հարցումը նաև ցույց է տվել, որ աշխարհիկ արժեքներին բացասաբար վերաբերվողների տոկոսը բարձր է երիտասարդության շրջանում՝ անկախ դավանանքից։ Մինչև 25 տարեկան հարցվածների ընդամենը 58 %-ն է  պաշտպանել խոսքի ազատությանը նվիրված դասաժամին աշակերտներին կրոնական թեմաներով ծաղրանկարներ ցույց տալու ուսուցչի իրավունքը։ 35-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում դրանք կազմում են 75 %։

Փոխանցում է euronews-ը։