06.11.2020 21:00

Մխիթարյան. Եվրոպայի լիգայի ամենաարագ գոլը՝ Հայաստանից

Մխիթարյան. Եվրոպայի լիգայի ամենաարագ գոլը՝ Հայաստանից

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Կլուժի» դեմ խաղում տարած հաղթանակը:

«Արդյունավետ երեկո «Ռոմայի» համար: Եվրոպայի լիգայի ամենաարագ գոլը՝ Հայաստանից: Այժմ պետք է կենտրոնանալ կիրակի օրվա՝ «Ջենոայի» հետ հանդիպման վրա»,- գրել է Մխիթարյանը Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի A խմբում իտալական «Ռոման» տանը ուժերը չափեց «Կլուժի» հետ ևհաղթանակ տարավ 5:0 հաշվով: Հանդիպման հաշիվն առաջին րոպեին բացեց Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը