06.11.2020 20:53

Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի 15 հազար եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» հիմնադրամին. Կինոաշխարհ

Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի 15 հազար եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» հիմնադրամին. Կինոաշխարհ

Հետաձգվել է Փարիզի Կարտիե ժամանակակից  արվեստի կենտրոնում դեռևս  հոկտեմբերի 23-ին բացված Արտավազդ Փելեշյանի կինոարվեստին նվիրված  «Բնություն» ցուցահանդեսը, որը շարունակվելու էր ևս 3-4 ամիս:

Ֆրանսիայի կառավարության որոշմամբ՝  պայմանավորված համավարակի երկրորդ ալիքով, երկրում փակվել են  թանգարանները, մշակութային կենտրոններն ու առհասարակ բոլոր ժամանցի վայրերը՝ մինչև դեկտեմբերի 1-ը։ Նույն պատճառով ժամանակավոր դադարեցվել է նաեւ «Բնություն» ցուցահանդեսի նախագիծը։

Արտավազդ Փելեշյանը «Բնություն» ֆիլմի 15 հազար եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին` հաջակցություն Արցախի։

kinoashkharh.am