07.11.2020 00:00

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Հայաստանի տարածքում նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև ու մառախուղ։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։