ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի խոսքը՝ Ստեփանակերտի հրետակոծված թաղամասերից մեկից

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկից, որտեղ այսօր Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով սպանվել են տարեց կինն ու նրա երկու թոռները, հանդես է եկել նոր կոչով․ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են իրականացնել պատերազմական հանցագործություններ՝ թիրախավորելով Արցախի խաղաղ բնակչությանը։