08.11.2020 11:18

ՀՀ ԱՆ. 2175 նոր դեպք, 921 առողջացած, 26 մահ

ՀՀ ԱՆ. 2175 նոր դեպք, 921 առողջացած, 26 մահ
Նոյեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 106424 դեպք։
64179 մարդ առողջացել է, 1559-ը` մահացել են։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40281 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 438816 թեստավորում:
Երեկ կատարվել է 4790 թեստավորում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2175 նոր դեպք: 921 մարդ առողջացել է, 26 մարդ մահացել է։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 405 է:
 
ՀՀ առողջապահության նախարարություն