08.11.2020 16:26

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի, Արմեն Աբազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետը Միքայել Համբարձումյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու առաջարկություն էր ներկայացրել ՀՀ նախագահին: Նախագահի հրամանագրով Միքայել Համբարձումյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի և ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից: