Մխիթարյանի գրառումը հեթ-տրիկից հետո. «Իմ ազգի և իմ «Ռոմայի» համար»(տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Ռոման» հյուրընկալվեց «Ջենոային» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Առաջինը հաջողության հասան հյուրերը։ Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը։ Ընդմիջումից հետո «Ջենոան» կարողացավ խփել պատասխան գոլը, սակայն 66-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը խփեց երկրորդ գոլը, իսկ 85-րդ րոպեին ձեւակերպեց հեթ-տրիկ։
Հայ ֆուտբոլիստը հաղթանակը նվիրել է իր ազգին և սիրելի թիմին՝ «Ռոմային»։ Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։