09.11.2020 14:14

ՀՀ ԱՆ. 1042 նոր դեպք, 731 առողջացած, 21 մահ

ՀՀ ԱՆ. 1042 նոր դեպք, 731 առողջացած, 21 մահ

Նոյեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 107466 դեպք։

64910 մարդ առողջացել է, 1580-ը` մահացել են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40569 վարակակիր:

Ընդհանուր առմամբ կատարվել է 441174 թեստավորում:

Երեկ կատարվել է 2358 թեստավորում։

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1042 նոր դեպք:

731 մարդ առողջացել է, 21–ը` մահացել են:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 407 է։

ՀՀ առողջապահության նախարարություն