09.11.2020 15:54

Covid-19-ի դեպքերն աշխարհում անցել են 50 միլիոնից

Covid-19-ի դեպքերն աշխարհում անցել են 50 միլիոնից

Կիրակի՝ նոյեմբերի 8-ի դրությամբ՝ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 50 111 147, վկայում են ամերիկյան Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ վարակվածներից 1 253 707 մարդ է մահացել, առողջացել են 32 892 365–ը։

Ամենամեծ թվով վարակակիրներ կան ԱՄՆ-ում (9,9մլն), Հնդկաստանում (8,5 մլն), Բրազիլիայում (5,65 մլն), Ռուսաստանում (1,76 մլն) և Ֆրանսիայում (1,7 մլն)։

Կորոնավիրուսի տարածման նոր ալիքի ֆոնին եվրոպական շատ երկրներ կրկին սահմանափակող միջոցառումների են անցել, որոնք գործում էին գարնանը՝ առաջին ալիքի ժամանակ։

Փոխանցում է Interfax-ը։