Ռուսաստանն արդեն Ղարաբաղ է ուղարկել 42 օդանավ՝ խաղաղապահներով

Ուրբաթ օրը ռուսաստանցի խաղաղապահների տեղափոխող ևս ութ ինքնաթիռ է թռել Լեռնային Ղարաբաղ, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հաշվի առնելով նախորդ թռիչքները՝ արդեն տարածաշրջան է մեկնել 42 օդանավ։
Ընդհանուր առմամբ՝ ռուսաստանցի խաղաղապահների զորակազմը կկազմի հրազենով զինված 1960 զինվորական, 90 զրահավոր փոխադրող մեքենա, 380 ավտոմեքենա և այլ տեխնիկա։
Փոխանցում է ria.ru-ն։