13.11.2020 17:10

Պեսկովը պատասխանել է Ղարաբաղի տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հարցին

Պեսկովը պատասխանել է Ղարաբաղի տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հարցին

Ղարաբաղյան տարածքներն Ադրբեջանին հանձնելու գործընթացում ռուս խաղաղապահների մասնակցության վերաբերյալ հարցերը պետք է ուղղել հրամանատարությանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ շրջանի հանձնումը նախատեսված է համատեղ հայտարարությամբ, որը ստորագրել են Պուտինը, Ալիևը և Փաշինյանը։ Դա պարտավորություն է, որ ստանձնել է հայկական կողմը։ Ինչ վերաբերում է այդ գործընթացում ռուս խաղաղապահների անմիջական մասնակցությանը, ես ձեզ չեմ կարող պատասխանել։ Ավելի լավ է այդ հարցերն ուղղեք հրամանատարությանը, այն, ինչ վերաբերում է մեր խաղաղապահների գործունեության այդպիսի կիրառական մանրամասներին»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի դերը Քելբաջարի շրջանը Ադրբեջանին հանձնելու հարցում, արդյո՞ք ռուս խաղաղապահները վերահսկելու և մոնիթորինգի են ենթարկելու փոխանցման գործընթացը։

Փոխանցում է ria.ru-ն։