14.11.2020 13:25

Մահացել է Արմեն Ջիգարխանյանը

Մահացել է Արմեն Ջիգարխանյանը

86 տարեկան հասակում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։ Դերասանի մահվան մասին տեղեկացրել է նրա պաշտոնական ներկայացուցիչը, մահվան պատճառը  չի նշվել։

«Նա անսովոր վառ և բազմակողմանի մարդ էր, որ արվեստում ամեն անգամ ինչ-որ նոր բան էր փնտրում և կարողանում էր համագործակցել երևելի ռեժիսորների հետ։ Դա միշտ շատ վառ թատերական կինեմատոգրաֆիական հյուսվածք էր, որ նա ստեղծում էր ու գերում հանդիսատեսին։ Կյանքից հեռացավ խորհրդային և ռուսաստանյան արվեստի շատ մեծ դերասան, որը մեզ օգնում էր ապրել»,- ասել է Ռուսաստանի մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյը։

Երևանում ծնված Արմեն Ջիգարխանյանը սկսել է կինոյում նկարահանվել 1960-ական թվականներից և խաղացել է 250-ից ավելի ֆիլմերում՝ զուգահեռաբար աշխատելով թատրոնում։ Նա նույնիսկ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսաստանցի դերասան։

Փոխանցում է BBC-ն։