14.11.2020 13:34

ՀՀ ԱՆ. 1472 նոր դեպք, 1989 առողջացած, 41 մահ

ՀՀ ԱՆ. 1472 նոր դեպք, 1989 առողջացած, 41 մահ

Նոյեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 115855 դեպք։

74105 մարդ առողջացել է, 1738-ը մահացել են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39564 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 460606 թեստավորում:

Երեկ կատարվել է 3697 թեստավորում։

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1472 նոր դեպք:

Առողջացել են 1989–ը, 41 մարդ մահացել է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 448 է: 

ՀՀ առողջապահության նախարարություն