14.11.2020 16:32

ԻԻՀ ԱԳ փոխնախարար. Մոլորեցնող տեղեկություններ և շինծու քարտեզներ են շրջում համացանցում

ԻԻՀ ԱԳ փոխնախարար. Մոլորեցնող տեղեկություններ և շինծու քարտեզներ են շրջում համացանցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին հայտարարել է․ «Ցավոք սրտի, Հայաստանի հետ իրանական սահմանի փակվելու, Հայաստանի և նույնիսկ Իրանի տարածքում միջանցքի ստեղծման վերաբերյալ ոչ ճիշտ, մոլորեցնող տեղեկություններ և շինծու քարտեզներ են շրջում համացանցում: Աշխարհաքաղաքական նման հավակնությունները հիմնականում չեն համապատասխանում իրականությանը և ունեն քաղաքական, քարոզչական նպատակներ»։

Իրանում ՀՀ դեսպանություն