15.11.2020 12:58

Ադրբեջանը ետ չի կանչել ՌԴ-ում իր դեսպանին

Ադրբեջանը ետ չի կանչել ՌԴ-ում իր դեսպանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է այն տեղեկությունները, թե Բաքուն ետ է կանչել Ռուսաստանում իր երկրի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն՝ Հայաստանի տարածքում ռուսաստանյան Մի-24 ուղղաթիռի կործանման վերաբերյալ նրա խոսքերի համար։

Ավելի վաղ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչը, մեկնաբանելով  ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ռուսաստանյան ուղղաթիռի խոցման փաստը, հայտարարել էր, թե «պատերազմում՝ ինչպես պատերազմում, ամեն ինչ էլ կարող է լինել»։

«Այդ առթիվ տարածվող յուրաքանչյուր տեղեկություն պետք է հիմնվի միայն պաշտոնական տեղեկատվության վրա»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ ԱԳՆ-ն նաև շեշտել է, որ դիվանագիտական ներկայացուցիչների նշանակումը և hետկանչը պետության ղեկավարի իրավասությունն են։

Մինչ այդ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ռուսաստանյան Մի-24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի տարածքում, ռազմական գործողությունների գոտուց դուրս։ Զոհվել են անձնակազմի երկու անդամները, մեկը միջին ծանրության վնասվածքներով էվակուացվել է։ Բաքուն խոստովանել էր, որ պատահաբար են խոցել ռուսաստանյան ուղղաթիռը, ներողություն էր խնդրել և պատրաստակամություն հայտնել փոխհատուցում վճարել Ռուսաստանին։

Փոխանցում է ria.ru-ն։