15.11.2020 13:03

Ալիևը Պուտինին հավաստիացրել է, որ քրիստոնեական սրբավայրերը Ղարաբաղում կպաշտպանվեն

Ալիևը Պուտինին հավաստիացրել է, որ քրիստոնեական սրբավայրերը Ղարաբաղում կպաշտպանվեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող քրիստոնեական եկեղեցիները և հուշարձանները կպաշտպանվեն պետության կողմից։

Այդ մասին ասվում էԱդրբեջանի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը տարբեր կրոնների դավանող բազմազգ  պետություն է, որտեղ լիովին ապահովվում է դավանանքի ազատությունը։

Փոխանցում է tass.ru-ն։