ՀՀ ԱՆ. 1482 նոր դեպք, 879 առողջացած, 25 մահ

Նոյեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 117337 դեպք։
74984-ն առողջացել են։
Մահացել է 1763 մարդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40140 պացիենտ:
Կատարվել է 464001 թեստավորում:
Երեկ կատարվել է 3395 թեստավորում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1482 նոր դեպք:
879 մարդ առողջացել է, 25–ը` մահացել:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 450 է:
ՀՀ առողջապահության նախարարություն