15.11.2020 14:09

Աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվը հասնում է 54 միլիոնի

Աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվը հասնում է 54 միլիոնի

Համավարակի սկզբից մինչ օրս աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվը հասել է 53 927 158-ի՝ անցած օրվա ընթացքում ավելանալով 607 695-ով, վկայում են Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։

Նոյեմբերի 15-ի առավոտվա դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 1 311 192 մարդ, առողջացել է ավելի քան 34,7 մլնը։

5 և ավելի միլիոն դեպքեր գրանցած երկրների ցանկում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան։ Վարակակիրների և մահերի թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ, ընդհանուր հաշվով, վարակվել է 10 903 890 մարդ, մահվան դեպքերը 245 598-ն են։

Փոխանցում է Interfax-ը։