Մոլդովայում նոր նախագահ է ընտրվել

Մոլդովայում կիրակի օրը կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում հաղթանակ է տարել արևմտամետ թեկնածու Մայա Սանդուն։
Մոլդովայի ԿԸՀ պաշտոնական տվյալների համաձայն՝ քվեաթեթիկների 100 %-ի հաշվարկից հետո Սանդուն ստացել է ձայների 57,6 %-ը, իսկ գործող նախագահ Իգոր Դոդոնը՝ 42,4 %-ը։
Սանդուի օգտին, ինչպես և ընտրությունների առաջին փուլում, քվեարկել են խոշոր քաղաքները, ինչպես նաև եիտասարդությունը և եվրոպական երկրներում մոլդովական համայնքները, ընդ որում՝ արտասահմանում նրա աջակցությունը հասել է ռեկորդային 86 %-ի։
Փոխանցում է BBC-ն։