16.11.2020 13:45

Կոշտ ձերբակալություններ Բելառուսում

Կոշտ ձերբակալություններ Բելառուսում

Բելառուսում, ի հիշատակ ցույցերի ընթացքում զոհվածների՝ կիրակի օրը տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է հազարից ավելի մարդ, մեծ մասը՝ Մինսկում, հաղորդել է «Весна» իրավապաշտպան կենտրոնը։

Ակցիայի մասնակիցներն ուզում էին վերականգնել օգոստոսի 12-ին հանրահավաքում զոհված Ալեքսանդր Տարայկովսկու հուշարձանը, ապա նախատեսել էին երթով հասնել Մինսկի բակերից մեկը, որպեսզի հարգանքի տուրք մատուցեին ծեծի հետևանքով մահացած Ռոման Բոնդարենկոյի հիշատակին, սակայն մետրոյի մոտ հավաքվելու վայրում արդեն սկսել են ձերբակալությունները։

Ականատեսները պատմել են, որ ակցիայի մասնակիցների դեմ կիրառվել են արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ։

Փոխանցում է BBC-ն։