16.11.2020 17:26

Կրեմլում գնահատել են Ադրբեջան զինվորականներ ուղարկելու Անկարայի մտադրությունը

Կրեմլում գնահատել են Ադրբեջան զինվորականներ ուղարկելու Անկարայի մտադրությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ իր զինվորականներին Ադրբեջան ուղարկելու՝ Անկարայի մտադրությունը Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ նախատեսված գործառույթների կատարումն է հանդիսանում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարան է ուղարկել օրինագիծ՝ զինվորականներին Ադրբեջան ուղարկելու վերաբերյալ։

«Բանն այն է, որ այնտեղ՝ Ադրբեջանի տարածքում է լինելու մոնիթորինգային կենտրոնը, այնտեղ հարկավոր է թուրք զինվորականներ ուղարկել, դա ներքին գործառույթի կատարում է, որ նախատեսված է Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ։ Դա Թուրքիայի ներքին գործն է»,- պարզաբանել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի տարածքում մոնիթորինգի կենտրոնի ստեղծումը «Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ պայմանավորվածությունների արդյունքն է»։

Փոխանցում է ria.ru-ն։