16.11.2020 17:31

NYT. Մակրոնն ընդդեմ ամերիկյան ԶԼՄ-ների

NYT. Մակրոնն ընդդեմ ամերիկյան ԶԼՄ-ների

Երբ  Մուհամեդ  մարգարեի ծաղրանկարներ ցուցադրելու համար Ֆրանսիայում սպանվեց ուսուցիչ Սամյուել Պատին, նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարեց․ «Նա սպանվեց հենց այն բանի համար, ինչը Հանրապետությունն է մարմնավորում։ Նա սպանվեց, քանի որ իսլամիստներն ուզում են խլել մեր ապագան»։

Մինչդեռ այդ, ինչպես և Ֆրանսիայում տեղի ունեցած մյուս ահաբեկչությունների համար անգլիալեզու մամուլը մուսուլման ներգաղթյալներին արմատականացնելու հարցում մեղադրում են ֆրանսիական իշխանությանը և հանրությանը՝ ռասիզմի և անբավարար հանդուրժողականության համար։

Այդ քննադատությունը զայրացրել է Մակրոնին․ ամերիկյան ԶԼՄ-ները պարզապես չեն հասկանում Եվրոպային և նրա մշակութային ու կրոնական քաղաքականությունը և արդարացնում են բռնությունը, կարծում է Մակրոնը։

«Ամերիկյան հանրությունը սեգրեգացված էր՝ մինչև բազմամշակութային մոդելին անցնելը,  որի էությունը տարբեր ազգությունների ու կրոնների գոյակցությունն է կողք կողքի»,- New York Times -ի հետ զրույցում ասել է Մակրոնը։

«Մեր մոդելը բազմակողմ է, ոչ թե բազմամշակութային։ Մեր հասարակության մեջ ինձ չի հետաքրքում՝ մարդը սև է, դեղին, թե սպիտակ, կաթոլիկ է թե մուսուլման, մարդը, նախևառաջ՝ քաղաքացի է»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Փոխանցում է BBC-ն։