Axios. Թրամփը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Չինաստանի դեմ

Մինչ Դոնալդ Թրամփը հրաժարվում է հրապարակավ ճանաչել իր պարտությունը նախագահական ընտրություններում, նրա վարչակազմի բարձրաստիճան աղբյուրը Axios պարբերականի լրագրողներին տեղեկացրել է, որ նա կոշտ քայլեր է նախապատրաստում Չինաստանի դեմ։
Պաշտոնյան նշել է, որ Թրամփը կարող է պատժամիջոցներ կամ առևտրային սահմանափակումներ մտցնել չինական մի շարք ընկերությունների, պետական ձեռնարկությունների և պաշտոնյաների նկատմամբ։
Պատժամիջոցների համար հիմք կարող են ծառայել Չինաստանի Սինցզյան-Ույգուրյան շրջանում և Հոնկոնգում մարդու իրավունքների խախտումները կամ ԱՄՆ ազգային անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելը։
Ինչպես նշում է Axios-ը, այդ կերպ Թրամփը փորձում է այնպես անել, որ Ջո Բայդենին ձեռնտու չլինի փոխել ՉԺՀ-ի նկատմամբ քաղաքական կուրսը։
Փոխանցում է BBC-ն։