ՀՀ ԱՆ. 984 նոր դեպք, 2478 առողջացած, 23 մահ

Նոյեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 118870 դեպք։
78343 մարդ առողջացել է, 1811-ը` մահացել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38253 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 468081 թեստավորում:
Երեկ կատարվել է 2530 թեստավորում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 984 նոր դեպք:
2478–ն առողջացել են, 23 մարդ մահացել է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 463 է:
ՀՀ առողջապահության նախարարություն