19.11.2020 18:00

ԵՄ-ն 3 մլն եվրո օգնություն է հատկացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը

ԵՄ-ն 3 մլն եվրո օգնություն է հատկացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը

Եվրամիությունը 3 մլն եվրո արտակարգ օգնություն է հատկացրել  Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտությունից տուժած բնակչությանը, ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը տարածվել է հինգշաբթի Բրյուսելում։

«Եվրահանձնաժողովը հայտարարել է լրացուցիչ 3 մլն եվրո հատկացնելու մասին՝ որպես մարդասիրական աջակցություն Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտությունից առավելապես տուժած քաղաքացիական անձանց։ Այդ ֆինանսավորումն ուղղվում է լրացնելու 900 հազար եվրոն, որ հատկացվել է հոկտեմբերի սկզբին, երբ ռազմական գործողությունները նոր էին սկսվել»,- նշում են Եվրահանձնաժողովում։

Փոխանցում է tass.ru-ն։