20.11.2020 10:55

Բայդենն անպատասխանատու մարդ է համարում Թրամփին

Բայդենն անպատասխանատու մարդ է համարում Թրամփին

Ջո Բայդենը ընտրություններում պարտությունը չընդունող  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անպատասխանատու մարդ է անվանել և հայտարարել, թե չի բացառում, որ դատական հայց կներկայացնի ներկայիս վարչակազմի դեմ, եթե նա ձգձգի իշխանության փոխանցման գործընթացը։

«Դա ամբողջ աշխարհին ուղղված չտեսնված ավերիչ ազդանշան է այն մասին, թե ինչպես է գործում դեմոկրատիան,- հայտարարել է Բայդենը մամուլի ասուլիսում։- Մենք չտեսնված անպատասխանատվության ականատեսն ենք դառնում»։

Դոնալդ Թրամփը փորձում է վիճարկել ընտրությունների արդյունքները մի քանի նահանգներում, բայց առայժմ՝ անհաջող։ Նախօրեին Արիզոնայի և Փենսիլվանիայի դատարանները մերժել են հանրապետականների հայցերը, իսկ Ջորջիայում ձայների կրկնակի հաշվարկը հաստատել է Բայդենի հաղթանակը։

Փոխանցում է BBC-ն։