Բուքերյան մրցանակ՝ դեբյուտային վեպի համար

Անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ Բուքերյան մրցանակի դափնեկիր է ճանաչվել շոտլանդացի գրող Դուգլաս Սթյուարտը՝ իր դեբյուտային «Շագգի Բեյն» (Shuggie Bain) վեպի համար։
Վեպը հիմնված է գրողի հուշերի վրա և պատմում է 1980-ականներին Գլազգոյում ապրող Շագգի անունով տղայի մասին, որը ջանում է օգնել ալկոհոլային կախվածություն ունեցող մորը։
Սթյուարտը վեպը նվիրել է մորը, որը մահացել է ալկոհոլիզմից, երբ ինքը 16 տարեկան է եղել։
Ժյուրիի նախագահ Մարգարեթ Բասբին հայտարարել է, որ հանձնաժողովի անդամների կարծիքը միահամուռ է եղել, և որոշումը կայացվել է ընդամենը մեկ ժամում։
Դուգլաս Սթյուարտն էլ հայտարարել է, որ ցնցված է իր հաղթանակից։
Փոխանցում է BBC-ն։