20.11.2020 11:33

ՀՀ ԱՆ. 1667 նոր դեպք, 2366 առողջացած, 30 մահ

ՀՀ ԱՆ. 1667 նոր դեպք, 2366 առողջացած, 30 մահ

Նոյեմբերի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 123646 դեպք։

90754-ն առողջացել են, մահացել է 1900 մարդ:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30504 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 480445 թեստավորում:

Երեկ կատարվել է 4459 թեստավորում։

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1667 նոր դեպք:

Առողջացել է 2366 մարդ, մահացել` 30–ը:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 488 է:

ՀՀ առողջապահության նախարարություն