Այսօր Ղարաբաղում աշխատանքն է սկսում ՌԴ մարդասիրական կենտրոնը

Նոյեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղում աշխատանքն է սկսում Ռուսաստանի մարդասիրական կենտրոնի հիմնական կազմը, հաղորդել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը։
Կենտրոնի հայտարարության համաձայն՝ հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմակերպչական միջուկը» նոյեմբերի 19-ին տարածաշրջան է հասել ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։
Ղարաբաղում այդ կառույցի կազմում են հումանիտար արձագանքման «Հյուսիս» և «Հարավ» համակարգման կենտրոնները, ինչպես նաև Ռուսաստանի ԱԻՆ-ի համահավաք ջոկատը։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրամանով՝ ռուսաստանյան միջգերատեսչական կենտրոնի կազմում ձևավորվել է հինգ լրացուցիչ բաժին՝ մարդասիրական ականազերծման կենտրոն, թշնամական կողմերի հաշտեցման կենտրոն (այդ թվում՝ հոգեբանական օգնության բաժին, հեռուստա- և ռադիոհեռարձակող կայաններ, «Вестник миротворца» թերթի խմբագրությունը), տրանսպորտային ապահովման կենտրոն, բժշկական օգնության ապահովման կենտրոն, առևտրակենցաղային ապահովման կենտրոն, ասվում է հաղորդագրության մեջ։
Փոխանցում է Interfax-ը։