20.11.2020 14:24

Մաաս․ Նյուրնբերգյան դատավարությունը քաղաքակրթության հաղթանակն էր

Մաաս․ Նյուրնբերգյան դատավարությունը քաղաքակրթության հաղթանակն էր

Նյուրնբերգյան դատարանի աշխատանքը, որ սկսվեց 75 տարի առաջ, դարձավ քաղաքակրթության հաղթանակը, հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը։

«Ուղիղ 75 տարի առաջ սկսվեց Նյուրնբերգյան դատավարությունը։ Այստեղ մարդիկ դատարանի առաջ կանգնեցին պատմության մեջ  ամենասոսկալի հանցագործությունների համար։ Բայց դատավորները արդար դատավարություն անցկացրին՝ քաղաքակրթության հաղթանակը անմարդկայնության նկատմամբ»,- հայտարարել է Մաասը։

Այսօր լրանում է Գերմանիայի ռազմական հանցագործների նկատմամբ Նյուրնբերգյան դատավարության մեկնարկի 75-ամյակը։

Միջազգային ռազմական տրիբունալը Նյուրնբերգում հիմնվեց ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ՝ նացիստական Գերմանիայի ղեկավարության հանցագործությունները դատաքննելու նպատակով։ Գրեթե մեկամյա քննությունից հետո դատարանը արձակեց 12 մահվան դատավճիռ, ինչպես նաև հանցավոր կազմակերպություններ ճանաչեց СД-ն, գեստապոն, Նացիոնալ-սոցիալիստական գերմանական կուսակցությունը  և СС-ը։

Փոխանցում է ria.ru-ն։