20.11.2020 17:05

Ինչու է Մերկելի գերատեսչությունում հրեատյաց քաղաքական գործչի դիմանկար կախված

Ինչու է Մերկելի գերատեսչությունում հրեատյաց քաղաքական գործչի դիմանկար կախված

Գերմանիայի կառավարությունում պարզաբանել են, թե  Երրորդ ռայխում հրեաների հետապնդմանը առնչություն ունեցող քաղաքական գործիչ Հանս Գլոբկեի դիմանկարն ինչու է կախված կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչությունում։

«Այդ դիմանկարը կանցլերի գերատեսչությունում կախված է այդ կառույցի ղեկավարների երկար շարքում»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը։

Նա հավելել է, որ դիմանկարի մոտ «տեղեկատվական ցուցանակ կա, որը հստակ ներկայացնում է այդ քաղաքական գործչի տխրահռչակ գործունեությունը»։ Դիմանկարը ներկայացնելու որոշումը կայացրել է պատմաբանների հանձնաժողովը։

Գլոբկեն նացիստական կուսակցության անդամ չի եղել Երրորդ ռայխում, բայց լինելով մասնագիտությամբ իրավաբան՝ նա հրեաներին հետապնդելու իրավաբանական հիմնավորումները մշակողներից մեկն է եղել, մասնավորապես՝ մասնակցել է ռասիստական Նյուրնբերգյան օրենքների մշակմանը։ Նա է առաջարկել տարբերանշաններ սահմանել Գերմանիայի հրեա բնակչության համար, արգելել ամուսնությունը հրեաների և գերմանացիների միջև, նա է եղել հրեական անունները պարտադիր կերպով տղամարդկանց համար «Իսրայել», իսկ կանանց համար՝ «Սառա» հավելումներով փոխելու նախաձեռնողը։ Նյուրնբերգյան դատավարությունում Գլոբկեն անցել է որպես վկա։ Նա, որպես նացիստական հանցագործ, հեռակա կարգով ԳԴՀ դատարանի կողմից դատապարտվել է ցմահ բանտարկության։

Գլոբկեն ԳԴՀ դաշնային կանցլերի գրասենյակի քարտուղարի պաշտոնն զբաղեցրել է 1953-1963 թթ․։

Փոխանցում է ria.ru-ն։