20.11.2020 18:39

Զինված հանցագործը պատանդներ է վերցրել Թբիլիսիի կենտրոնում

Զինված հանցագործը պատանդներ է վերցրել Թբիլիսիի կենտրոնում

Զինված անձը ներխուժել է NBC (Բիզնես կապիտալ) միկրոֆինանսական կազմակերպության շենքը Թբիլիսիի կենտրոնական Ծերեթելու պողոտայում, հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։

Sputnik-ը, հղում անելով ոստիկանությանը՝ գրում է, որ հանցագործն ինը հոգու պատանդ է վերցրել։ Տեղում ոստիկանական հատուկ գործողություններ են կատարվում։

Փոխանցում է novayagazeta.ru-ն։