ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի Երևան և Բաքու

Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը առաջիկա օրերին կայցելի Երևան և Բաքու։ Այդ մասին ТАСС-ին հաղորդել են ՌԴ ԱԳՆ-ում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հարցով բոլոր մակարդակներում շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ։
Ըստ տեղեկատվության՝ այցը տեղի կունենա նոյեմբերի 21-ին։ Պատվիրակության կազմում կլինեն Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, պաշպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։
Փոխանցում է tass.ru-ն։