20.11.2020 20:10

Թբիլիսիում պատանդառուն ներկայացրել է իր պահանջները

Թբիլիսիում պատանդառուն ներկայացրել է իր պահանջները

Թբիլիսիի միկրոֆինանսական կազմակերպության գրասենյակում ինը հոգու պատանդ վերցրած տղամարդը պահանջում է իջեցնել բանկային տոկոսները և դեղորայքի գները։

Չարագործը համացանցում տեսաուղերձ է տեղադրել, որից մի հատված է ցուցադրել «Ֆորմուլա» հեռուստաալիքը։ Ինչպես նշում են ԶԼՄ-ները, «պահանջների ցուցակը բավական երկար է և սոցիալական թեմաներ է շոշափում», սակայն ներքին գործերի նախարարությունն արգելել է տեսագրության ամբողջական ցուցադրությունը։

Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ հանցագործը զինված է։ Ընդ որում՝ մամուլը գրել է, որ ականատեսների վկայությամբ՝ հարձակվողները հինգն են եղել, և նրանց մոտ նռնակներ կային։

«Ռուսթավի 2»-ը հաղորդել է, որ պատանդներից երկուսը ազատ են արձակվել։

Փոխանցում է ria.ru-ն։